Իրանի պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով ներգրավված է Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ընթացող բանակցություններում, RIA Novosti-ն տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ՝ Ռուսաստանին ուրան մատակարարելու հարցում:
Այդ առիթով Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները հրավիրվել են Թեհրան քննարկելու հետագա համագործակցության մանրամասները: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:
Նշվում է նաև, որ հաջորդ հինգշաբթի, Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել անվտանգության համաժողով «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) համար, որտեղ Իրանը հանդիսանում է դիտորդ երկիր:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչիի հայտնել էր RIA Novosti-ն, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունիսի 4-ին երկկողմ բանակցություններ է վարելու իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում: