Սաակաշվիլի.պետք է ընտրել 24 թաղային ղեկավարների

10:33     31 մայիսի, 2015

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին պատրաստվում է թաղային վարչակազմերի ղեկավար-պաշտոնների թափուր տեղերի համար մրցույթ հայտարարել: Այս մասին  հայտնում է РИА Новости-ն:

Սաակաշվիլին նաև նշել է, որ տարածաշրջանում մեծ է  հանցագործությունների թիվը, և, հետևաբար, անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել իրավապահ մարմիններում:

Մայիսի 30-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի հասարակությանն է ներկայացրել Սահակաշվիլիին և ստորագրել է հրամանագիր` նրան Օդեսայում նահանգապետ նշանակելու վերաբերյալ, որից հետո նրան պաշտոնապես ներկայացրել է Օդեսայի պաշտոնյաներին:


© armedia.am