Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյաhուն̦ ով օրերս պաղեստինյան կողմին բանակցությունները վերսկսելու կոչ է արել̦ պատրաստ է ստեղծելու պաղեստինյան պետություն̦- հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
«Ասացեք պաղեստինցիներին̦ որ դադարեցնեն Իսրայելի անօրինականացման գործընթացը: Ասացեք նրանց̦ որ պետք է վերադառնալ բանակցությունների սեղան: Ասացեք̦ որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան առանց որևէ նախապայմանների»̦ - խնդրել է Նետանյաhուն Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին`Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք̦ որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը ռազմական բնույթի հակամարտություն է̦ որը բաղկացուցիչ մասն է կազմում արաբ-իսրայելական շատ ավելի լայն ու խորը հակամարտության: Սա մարդկանց երկու խմբերի միջև միևնույն տարածքի վրա ինքնիշխանություն հաստատելու շուրջ տևական վեճ է̦ որի լուծման նպատակով բազմաթիվ փորձեր են արվել միաժամանակ երկու պետություն ստեղծելու` Իսրայելի կողքին անկախ պաղեստինյան պետություն: Սակայն շատ մասնագետներ էլ գտնում են̦ որ ավելի նպատակահարմար է ընդհանուր միասնական պետություն ստեղծելը̦ որը բոլորի համար հավասար իրավունքներով երկազգ երկիր կարող է դառնալ: Խնդիրն այն է̦ որ ցանկացած տարբերակի շուրջ էլ տարաձայնություններ կան և վստահության պակաս̦ քանի որ յուրաքանչյուր կողմը մյուսի մեջ իր հետագա անվտանգությանն ուղղված սպառնալիք է տեսնում:
Ինչ վերաբերում է Պաղեստինի ճանաչման հարցի շուրջ Իսրայելի վարչապետի հայտարարություններին̦ չենք կարող չնկատել̦ որ դրանք աչքի են ընկնում իրենց փոփոխականությամբ: Փորձագետներն անհեթեթ են համարում̦ որ ընդամենը օրերի տարբերությամբ Նետանյաhուն մի քանի անգամ մտափոխ է լինում: Մարտի սկզբին̦ օրինակ̦ նա հայտարարեց̦ որ քանի դեռ վարչապետի պաշտոնում է գտնվում̦ անհնար է Պաղեստինի պետության ճանաչումը̦ այնուհետև խոստացավ̦ որ անկեղծ երկխոսության պարագայում պատրաստ է ամեն դեպքում փոխզիջման գնալ` ճանաչելով Պաղեստինը:
Ինչևէ̦ հույս ունենանք̦ որ այս լավ նոտայի վրա էլ կանգ կառնի Իսրայելի կառավարության փոփոխամիտ ղեկավարը̦ և պաղեստինա-իսրայելական երկարատև հակամարտությունը վերջապես կլուծվի` նպաստելով առանց այն էլ այդ լարված ու թշնամական տարածաշրջանում գոնե մի փոքր խաղաղության հաստատմանը: