Մինսկում քննարկվում է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը

17:06     2 հունիսի, 2015

Այսօր տեղի են ունենում Ուկրաինայում իրավիճակի կարգավորման Կոնտակտային խմբի ենթախմբերի հանդիպումները: Այդ մասին հաղորդում է Բելառուսի ԱԳՆ-ն:

Հանդիպումներն անցկացվում են փակ ռեժիմով: Այսօր նախատեսված է նաև Կոնտակտային խմբի հանդիպումը:

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին հայտարարել է, որ ենթախմբերի անդամները կքննարկեն գերիների փոխանակման հարցը:

Հունիսին ծրագրված է անցկացնել Կոնտակտային խմբի երեք հանդիպում: Մինչ այժմ ենթախմբերի քննարկումներ տեղի են ունեցել մայիսի 14-ին, 19-ին և 22-ին:


© armedia.am