Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգային կոմիտեն լսել է իր զեկուցողների՝ Պեդրո Ագրամունտի և Տադեուշ Իվինսկու հատուկ զեկույցն Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին, գրում է contact.az-ը:
Նախօրեին Փարիզում կայացած Մոնիթորինգային կոմիտեի նիստին զեկույցը հաստատվել է:
Նիստի ժամանակ նշվել է, որ ոչ կառավարական կազմակերպությունների, ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների վիճակն Ադրբեջանում զգալիորեն վատթարացել է: Նրանցից շատերը հայտնվել են ճաղերի հետևում և ենթարկվում են հետապնդումների:
Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները:
Հունիսի 23-ին Ագրամունտի և Իվինսկու զեկույցը քննարկման կդրվի Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանին: