Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գրանցվել է Instagram սոցցանցում` bundeskanzlerin անվանման ներքո: Գերմանիայի կանցլերն իր էջում նշանավոր քաղաքական գործիչների հետ 45 լուսանկար է հրապարակել:
Այսպես, Մերկելը հրապարակել է լուսանկարներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Կանցլերի էջին արդեն հետևում է ավելի քան 1500 մարդ: