Լրացուցիչ ոստիկանական ուժեր են մտցվել Թուրքիայի «քրդական մայրաքաղաք»

14:21     4 հունիսի, 2015

Ուժեղացված ոստիկանական ուժեր են մտցվել Թուրքիայի Դիարբեքիր քաղաք, որը համարվում է երկրի «քրդական մայրաքաղաքը», հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Թուրքիայում հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Դրանց առաջին անգամ կմասնակցի քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը։

Քաղաքի կենտրոնում շատ են ոստիկանները։ Դաղ-քափը հրապարակում 3 զրահապատ մեքենա է կանգնեցված։ Գազի փողոցում, որն անցնում է քաղաքի կենտրոնով, կանգնած է ջրցան մեքենա։ Ոստիկանները հսկում են նաև քաղաքի փողոցները։

Դիարբեքիրի օդում ժամանակ առ ժամանակ ռազմական ուղղաթիռ է նկատվում։ Միևնույն ժամանակ, քաղաքում հանգիստ իրավիճակը պահպանվում է։

 Ամբողջ քաղաքը զարդարված է Ժողովրդադեմոկրատական կուսակցության դրոշներով, մյուս կուսակցությունների քարոզչությունը գրեթե աննկատ է։ Քրդական թաղամասերի խորքերում հանդիպում են նաև թեկնածուների պաստառներ, որոնք ներկայացնում են քրդական ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունները։

Հունիսի 5-ին Դիարբեքիրում նախատեսվում է Ժողովրդադեմոկրատական կուսակցության հանարահավաք, որի ժամանակ ելույթ է ունենալու նաև կուսակցության առաջնորդ Սալլահեդդին Դեմիրթաշը:


© armedia.am