ՀՀ Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

10:04     5 հունիսի, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Սերժ Սարգսյանը Կաննում ներկա կգտնվի «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնին, որտեղ Հայաստանն այս տարի մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով:


© armedia.am