Օբաման ու Պորոշենկոն զրուցել են G7-ի հանդիպումից առաջ

00:01     6 հունիսի, 2015

 ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հեռախոսազրույցի միջոցով  համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները «Մեծ յոթնյակի» հանդիպումից առաջ։ Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը։

«Զրուցակիցները համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները Մեծ յոթնյակի հանդիպումից առաջ, որը կկայանա հունիսի 7-ին Բեռլինում։ Մասնավորապես, անդրադարձել են Ռուսաստանի վրա ճնշումներըը շարունակելու հարցին, այդ թվում պատժամիջոցներին ու Ռուսասատանի և գրոհայինների կողմից Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Քննարկվել է նաև իրավիճակը Դոնբասում և Ուկրաինայում հանրաքվեի անցկացման հարցը։ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ուկրաինային տրամադրած ռազմական աջակցության համար։ 


© armedia.am