Հռոմի Պապը՝ որպես հաշտարար

13:35     6 հունիսի, 2015

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Սարաևո (Բոսնիա և Հերցեգովինա)՝ սերբական, խորվաթական և մուսուլմանական համայնքների միջև հակասությունները մեղմելու, հայտնում է Թերթ. am -ը։

Սպասվում է, որ Բալկաններում պատերազմի ավարտի 20-ամյակին նվիրված այցը կտևի 10 ժամ։

Հիշեցնենք, որ նախավերջին տասնամյակում նախկին Հարավսլավիայի տարածքում զինված հակամարտությունների շարք է գրանցվել, ինչը հանգեցրել է Հարավսլավիայի փլուզմանը։ Հիմնականում հարավսլավական պատերազմները ներառել են ազգամիջյան հակամարտություններ՝  մի կողմից սերբերի, մյուս կողմից՝ խորվաթների, բոսնիացիների և ալբանացիների միջև:


© armedia.am