Ցույցեր Գերմանիայում` ընդդեմ ՆԱՏՕ-ի

15:33     7 հունիսի, 2015

Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Գերմանիայի Գարմիշ-Պարտենկիրխեն շրջանում` «Bavaria’s Schloss Elmau»  հյուրանոցից մի քանի մղոն հեռու, որտեղ անցկացվելու է G7  հերթական գագաթաժողովը, իրենց բողոքի ձայնը արտահայտելու ՆԱՏՕ-ի դեպի Ուկրաինա  ընդլայնմանը, հայտնում  է Sputnik News-ը:

«ՆԱՏՕ-ն ցանկանում է ընդլայնվել դեպի Ուկրաինա: Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը բխում է Եվրոպական Միության և ՆԱՏՕ անդամների շահերից»- նշել է ցուցարարներից մեկը:

Ինչպես հայտնում Sputnik News-ը, հարյուրավոր ցուցարարներ աշխարհի տարբեր ծայրերից, ներառյալ այնպիսի հեռավոր երկրներից, ինչպես օրինակ Հոնդուրասը և Ավստրալիան, եկել են մասնակցելու ցույցին: Չնայած ուժեղացված անվտանգության` հազարավոր ցուցարարներ մոտակա վայրերից դեռ ցույցի են շտապում մեքենաներով, գնացքով և անգամ ոտքով:  

 


© armedia.am