Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը վստահեցրել է, որ Ֆրանսիան չի պատրաստվում բոյկոտել Իսրայելի դեմ, միակ բանը, որն անհանգստացնում է Ֆրանսիային Գազայում տիրող իրավիճակն է և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված գործընթացում առաջընթացի պակասը: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը:
Վալսը զգուշացրել է, որ եթե կողմերը չկնքեն խաղաղության համաձայնագիր, ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսին է «Իսլամական պետությունը», կարող են ավելի հզորանալ: