Օբաման և Մերկելը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

21:15     7 հունիսի, 2015

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ այն մասին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի դեռ Մինսկի համաձայնությունները չեն իրականացվել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը և պայմանավորվել են, որ պատժամիջոցների տևողությունը պետք է հստակ կապված լինի Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերի լիարժեք կատարման և Ուկրաինայի ինքնիշխանությունը հարգելու հետ», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ G7 գագաթաժողովում Օբամայի և Մերկելի հանդիպումից հետո:


© armedia.am