ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցներից ավելի է տուժում, քան ԱՄՆ-ը. Սպիտակ տուն

09:31     8 հունիսի, 2015

Վաշինգտոնը խոստովանել է, որ Եվրամիության երկրները ավելի շատ են տուժում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից, քան ԱՄՆ-ը, փոխանցում է lenta.ru.

«Այդ պատժամիջոցերի սահմանումը եվրոպացի որոշ գործընկերներից ավելի շատ զոհեր է պահանջում, քան ԱՄՆ-ից»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը Գերմանիայում G7-ի գագաթաժողովի շրջանակներում: Էռնեստը նշել է, որ դրա պատճառն այն է, որ որոշ եվրոպական երկրների տնտեսությունՆ ավելի շատ ինտեգրված է ռուսականին, քան ամերիկյանին:

Էռնեստը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինային հարձակողական զենք մատակարարել, քանի որ այն կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացիային: 


© armedia.am