Բավարական Էլմաու դղյակում ավարտվել է «Մեծ յոթնյակի» (G7) երկրների ղեկավարների համատեղ ընթրիքը, որի շրջանակներում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները: Մասնակից բոլոր երկրների առաջնորդները համակարծիք են եղել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանման հարցում, հայտնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով Եվրոպական Միության ղեկավարությանը մոտ կանգնած անանուն աղբյուրին:
Վերջինիս փոխանմամբ՝ «Մեծ յոթնյակը» որևէ տարաձայնություն չի ունեցել նաև Ուկրաինայի հետ կապված հարցերում: