Հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը սահմանին. Սեյրան Օհանյան

15:01     9 հունիսի, 2015

Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին  իրավիճակը հանգիստ է և վերահսկելի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Իրավիճակը լիովին վերահսկելի է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից, այնպես որ` կարող ենք հանգիստ լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Անդրադառնալով հակառակորդի կողմից Տավուշի մարզի Բաղանիս համայնքի տների վրա կրակելու հանգամանքին՝ նախարարն ընդգծեց, որ նման դեպքերը պարտավորեցնում են ավելի հետևողական կերպով վերահսկել, սառնասիրտ որոշումներ ընդունել և պատրաստ լինել յուրաքանչյուր զարգացման: Նախարարն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի: 


© armedia.am