Գերմանիայի և ՌԴ արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը

12:05     10 հունիսի, 2015

Ինչպես հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ ծառայությունից՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա՝ Գերմանիայի գործընկեր ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազանգի միջոցով քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը: Այս մասին հաղորդում է Sputnik News-ը:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ՝ կողմերը նշել են, որ «Մինսկի պայմանագրի իրականացման գործընթացը դեռևս թույլ է»:

«Երկու նախարարները վերահաստատել են հանձնառությունը շարունակելու ճնշում գործադրել Ուկրաինայում հակամարտող կողմերի վրա, որպեսզի ապահովեն փետրվարի 12-ի Մինսկում ընդունված «միջոցառումների փաթեթի» լիարժեք իրականացումը», - ասված է հայտարարության մեջ: 


© armedia.am