Ադրբեջանի իշխանությունները մերժել են Amnesty International-ի մուտքը Բաքու

16:17     10 հունիսի, 2015

Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հարկադրված է եղել չեղյալ հայտարարել պլանավորած այցն Ադրբեջան: Ադրբեջանի կառավարությունը վերջին պահին հրաժարվել է թույլ տալ կազմակերպության պատվիրակության մուտքը երկիր: Այս մասին նշված է AI-ի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է BBC:

AI-ն ցանկացել է Բաքվում ճեպազրույց անցկացնել «Ադրբեջան. բռնությունները Եվրոպական խաղերի ֆոնին» թեմայով: Սակայն հունիսի 9-ի ուշ երեկոյան Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ «Ադրբեջանը ներկայումս ի վիճակի չէ ընդունել AI-ին»:


© armedia.am