Պաղեստինյան իշխանության առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ քաղաքական̦ տնտեսական, ինչպես նաև անվտանգության հետ կապված պայմանավորվածությունները Իսրայելի հետ պետք է վերանայվեն ու վերաքննվեն, հայտնում է Jerusalem.Post-ը:
«Իսրայելը պետք է դադարի խախտել մեր պայմանավորվածությունները և պատշաճ կերպով իրականցնի դրանք», - հայտնել է Աբբասը` հորդորելով իսրայելցիներին բաց թողնել այնտեղ բանտարկված պաղեստինցիներին: