Մոլդովայի նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը

12:58     13 հունիսի, 2015

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆրին կստորագրի վարչապետի հրաժարականի մասին դիմումը: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, հղվելով նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:

Մոլդովայի օրենսդրությամբ վարչապետի հետ միասին հրաժարական է տալիս կառավարությունը: Նրանք կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչ նոր կառավարության ձևավորումը:

Խորհրդարանական ֆրակցիաների հետ խորհրդակցելուց հետո նախագահը կառաջարկի նոր վարչապետի թեկնածությունը:   


© armedia.am