Խադիջա Իսմայիլովան կոչ է արել ճնշել Ալիևին. «Ազատություն»

10:18     13 հունիսի, 2015

Բաքվում Եվրոպական խաղերի բացմանն ընդառաջ The New York Times-ում հրապարակվել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կալանավորված լրագրող Խադիջա Իսմայիլովայի նամակը:

Իսմայիլովան ուշադրություն է հրավիրում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դեկտեմբերին կալանավորված լրագրողը միջազգային հանրությանը կոչ է անում աչք չփակել Ադրբեջանում իրավախախտումների վրա, երկրի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ ճնշում գործադրել՝ պահանջելով ազատել քաղաքական բանտարկյալներին:


© armedia.am