Հունաստանում ընտրություններ և հանրաքվեներ չեն լինի մինչև ճգնաժամի ավարտը

11:21     14 հունիսի, 2015

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախարարներին հայտարարել է, որ մոռանան ընտրությունների և հանրաքվեների մասին, մինչև չավարտվեն բանակցությունները վարկատուների հետ։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով Associated Press-ին։

Ըստ գործակալության աղբյուրի, Ցիպրասը չորս նախարարների ասել է, որ նրանք վայելում են ժողովրդի վստահությունը և կարող են կարևոր որոշումներ կայացնել ու հաղթահարել դժվարությունները։

Հունաստանը վերսկսել է բանակցությունները պարտքի շուրջ։ 


© armedia.am