Եվրոպական 1-ին խաղերի շրջանակում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի պայքարը թևակոխել է եզրափակիչ փուլ:
Կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանը 8:5հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Հասան Ալիևին և դուրս եկավ եզրափակիչ, գրում է tert.am-ը:
Եվրոպական անդրանիկ խաղերում Միհրանը եզրափակիչ դուրս եկած առաջին հայ մարզիկն է:
Ոսկե մեդալի համար Հարությունյանը կգոտեմարտի Դենիս Դեմյանկով (Ուկրաինա) - Արտեմ Սուրկով (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ: