ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, ով, հավանաբար, այսօր կհայտարարի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր ավագ եղբոր՝ Ջորջ Բուշի «կրկնօրինակը» չէ քաղաքական հարցերում, փոխանցում է Корреспондент-ը։
Ջեբ Բուշը խոստովանել է, որ դեպի Սպիտակ տուն հիմնական դժվարություններից իր համար կլինի այն, որ շատերն իրեն համեմատում են եղբոր հետ, ով զբաղեցրել է նախագահի պաշտոնը 2001-2009թթ.։ «Ջեբ Բուշն այլ մարդ է, քան Ջորջը։ Ջեբը նա է, ով կա։ Իմ կյանքի փորձը տարբերվում է»,- նշել է նա։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր թեկնածության մասին պաշտոնապես հայտարարելու է հունիսի 15-ին: