Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը երկուշաբթի՝ հունիսի 15-ին, Մայամիում պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին, հայտնում է Euronews-ը:
Նրան համարում են Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված հիմնական թեկնածու: Հաջողության դեպքում Ջեբ Բուշը կդառնա Բուշերի ընտանիքի երրորդ ներկայացուցիչը նախագահի պաշտոնում՝ հորից և եղբորից հետո:
Դեմոկրատների կողմից նրա գլխավոր մրցակիցն է նախկին առաջին տիկին և ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: