Վրաստանի նախկին նախագահը խոստացել է Ղրիմը վերադարձնել Ուկրաինայի կազմ

09:47     16 հունիսի, 2015

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է, որ Ղրիմը կվերադարձվի Ուկրաինայի կազմ: Վրաստանի նախկին նախագահը նման հայտարարություն է արել Ուկրաինայի ռազմա-ծովային ուժերին պատկանող «Գեթման Սագայդաչնի» ռազմանավի վրա իր ելույթի ժամանակ, հայտնում gazeta.ru-ն`հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին:

Սահակաշվիլին ասել է նաև, որ այսօր Ուկրաինայի «հերոսական զինված ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի թշնամին չկարողանա ոտք դնել մեր գյուղեր ու քաղաքներ, և որպեսզի ևս հարյուր հազարավոր մարդիկ անօթևան չմնան»:

Այս համատեքստում Սահակաշվիլին խոստացել է հետագայում այնպես անել, որ «ժամանակավոր գրավվածը», այդ թվում` Ղրիմում Ուկրաինայի ՌԾՈՒ-ի ռազմաբազաները, ամբողջությամբ վերադարձվի Ոււկրաինայի վերահսկողության տակ: Սահակաշվիլին ասել է, որ անպայման հենց այդպես է լինելու, քանի որ դրան այլընտրանք չկա: 


© armedia.am