Ինչպես հայտնում են
"Tracinda Corporation" հսկայածավալ հոլդինգի տերն ու նախագահը, ում կարողությունը, ըստ Forbes ամսագրի, 3,3 միլիարդ դոլար է կազմում, երեկ վախճանվել է Լոս Անջելեսում:
Հիշեցնենք, որ 2004 թվականին Քըրք Քրքորյանը ՀՀ ազգային հերոսի կոչում էր ստացել իր պատմական հայրենիքին, ինչպես նաև Արցախի ֆոնդին անգնահատելի ֆինանսական օգնություն տրամադրելու համար:
Հետաքրքիր է, որ Քրքորյանը մշտապես հրաժարվել է հարցազրույցներ տալուց և հանրային ելույթներ չի ունեցել: Նա ծնվել է ԱՄՆ-ում՝ հայ իմիգրանտների ընտանիքում, և առանց որևէ բարձրագույն կրթություն ստանալու դարձել է միլիարդատեր: