Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ երկրի կառավարությունը «կարձակվի» 24 ժամվա ընթացքում, հայտնում է BBC-ն:
Նա իր այդ որոշումը բացատրել է ՀԱՄԱՍ-ի պատճառով Գազայի հատվածում գործող իշխանությունների անգործունակությամբ:
Նշենք, որ ներկայիս կառավարությունը ձևավորվել է մեկ տարի առաջ: Նրա մեջ մտել են ՀԱՄԱՍ և ՖԱԹՀ շարժումների ներկայացուցիչները: