Մեծ Բրիտանիան պատրաստվում է Հունաստանի դեֆոլտին

17:13     17 հունիսի, 2015

Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկսել է հակաճգնաժամային պլանի նախապատրաստումը Հունաստանի դեֆոլտի և եվրոյի գոտուց վերջինիս դուրս գալու դեպքի համար: Այդ մասին հաղորդում է  Ինտերֆաքսը՝ հղում կատարելով The Guardian-ին:

Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ կառավարությունը կնախաձեռնի բոլոր միջոցները Մեծ Բրիտանիայի պաշտպանության համար:

Կառավարությունում քննարկվել են Հունաստանում կապիտալի շրջանառության սահմանափակումների կարճաժամկետ հետևանքները: Հատուկ ուշադրություն են դարձրել այն խնդիրներին, որոնց Հունաստան մեկնելու մտադրություն ունեցող բրիտանացի տուրիստները կբախվեն ամռանը:

Երկարաժամկետ հեռանկարում պաշտոնյաներին մտահոգում է հունական ճգնաժամի ազդեցությունը բրիտանական ֆինանսական համակարգի կայունության վրա: 


© armedia.am