ՄԻԵԴ-ն ընդդեմ Ադրբեջանի վճիռ է կայացրել

10:44     19 հունիսի, 2015

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին «Մեհթիևն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռ է կայացրել, հայտնում է contact.az-ը:

Եվրոպական դատարանը վճռել է, որ Խաքիմելդոսթու Մեհթիևի իրավունքները խախտվել են Նախիջևանի ազգային անվտանգության նախարարության կողմից իր լրագրողական գործունեության պատճառով ազատազրկվելու ու վատ վերաբերմունքի համար:

Եվրադատարանը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը Մեհթիևին պետք է10 հազար եվրո վճարի որպես փոխհատուցում, և 4000 դոլար՝ դատական ծախսերի համար։


© armedia.am