ՈՒԵՖԱ-ն սպառնում է տուգանել Հայաստանին

17:36     19 հունիսի, 2015

Վերջերս տեղի ունեցած Հայաստան - Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման  ժամանակ (2:3) տեղի ունեցած անկարգությունը կարող է շատ թանկ նստել մեր երկրի վրա: Բանն այն է, որ խաղի ընթացքում ֆուտբոլի դաշտում հայտնված Շահեն Հարությունյանը, ով հայտնի քաղաքական բանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին է, ոչ միայն 3 րոպեով դադարեցրել է խաղը` խախտելով ֆուտբոլային կանոնադրությունը, այլև ձեռքին քաղաքական պաստառ է պահել̦ ինչը ևս անընդունելի է համարվում, - հայտնում է Armsport.am-ը:

Նման դեպքերում ՈւԵՖԱ-ի սահմանած տուգանքի չափը սովորաբար կազմում է 80-130.000 եվրո, ինչն իհարկե հսկայական գումար է Հայաստանի համար:


© armedia.am