ԵՄ-ն երկարաձգել է Ղրիմի դեմ պատժամիջոցները

18:12     19 հունիսի, 2015

Եվրամիությունը երկարաձգել է Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները մեկ տարով՝ մինչև 2016 թվականի հունիսի 23-ը, գրում է lenta.ru-ն:

Սահմանափակումներն անդրադառնում են Եվրամիության տարածք թերակղզում արտադրված արտադրանքի ներկրման, Ղրիմում և Սևաստոպոլում եվրոպական ընկերությունների ներդրումների, զբոսաշրջային ծառայությունների և Ղրիմ որոշակի ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վրա (մասնավորապես՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են՝ տրանսպորտը, հեռահաղորդակցությունները, էներգետիկան):


© armedia.am