Լեոնարդո Դի Կապրիոն, Թոբի Մագուայրը կհովանավորեն Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավը

14:23     20 հունիսի, 2015

Լեոնարդո Դի Կապրիոն, Թոբի Մագուայրը, Էլիզաբեթ Բենքսը և ամերիկյան կինորարդյունաբերության այլ աստղեր դարձել են նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի հովանավորներ:

Թոբի Մագուայրի տանը կազմակերպված նախընտրական միջոցների հավաքագրման երեկույթին Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կդառնա ԱՄՆ առաջին կին նախագահը:

Քլինթոնն իր արշավի ընթացքում հանդես է գալիս հարկերի նվազեցման կոչով` միջին դասին օգնելու նպատակով:

 


© armedia.am