Երկիրը մտել է ոչնչացման նոր փուլ, և առաջիններից մեկը ոչնչացողը կարող են լինել հենց մարդիկ, ասվում է ԱՄՆ երեք համալսարանների գիտնականների կատարած հետազոտության մեջ:Այս մասին հայտնում է BBC-ն:
Սթենֆորդի և Պրինսթոնի և Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականների պատրաստած զեկույցում նշվում է, որ ողնաշարավորները սկսել են ռեկորդայի տեմպերով վերանալ Երկրի երեսից: Ըստ նրանց` 1900 թվականից ի վեր անհետացել է ողնաշարավոր կենդանիների շուրջ 400 տեսակ:
Հետազոտության հեղինակները նշում են, որ խոսքը տեսակների զանգվածային անհետացման վեցերորդ փուլի մասին է: Նախորդ փուլն ավարտվել է մոտ 65 միլիոն տարի առաջ, երբ Երկրի վրա ոչնչացավ դինոզավրերի ողջ պոպուլյացիան: