ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան հասարակությունը դեռևս հիվանդ է ռասիզմով: Օբաման նման հայտարարություն է կատարել Հարավային Կարոլինա նահանգի եկեղեցում 9 սևամորթների սպանության հետ կապված: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշենք, որ ոստիկանությունը այդ սպանությունները որակում է որպես ռասայական ատելության հողի վրա կատարված հանցագործություն:
«Կրակողի ակնհայտ դրդապատճառը հիշեցնում է մեզ այն մասին, որ ռասիզմը հիվանդություն է ու դրա դեմ հարկավոր է համախմբված պայքարել»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում:
«Ռասիզմը մնում է մարտահրավեր, որի դեմ մենք պետք է բոլորս միասին պայքարենք։ Մենք մեծ առաջընթացի ենք հասել, սակայն պետք է զգոն լինենք, քանի որ այն դեռևս պահպանվում է։ Եվ այն թունավորում է երիտասարդների գիտակցությունը, դավաճանում մեր իդեալները և պառակտում մեր ժողովրդավարությունը»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը: