ԱՄՆ-ը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային

09:20     21 հունիսի, 2015

Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի կլինի գազ մատակարարել Ուկրաինային և Եվրոպայի մնացած երկրներին առաջիկա երկու տարիների ընթացքում:

Ըստ նրա՝ Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից խոշոր խոչընդոտ է, որի պատճառով Եվրոպային չի հաջողվում ուժեղացնել լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ:

Հարկ է նշել, որ ներկայումս Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպական հանձնաժողովը փորձում են համաձայնության գալ Ուկրաինային  ռուսական գազ մատակարարելու նախագծի շուրջ: Այս մասին հայտնում է Sputnik News-ը՝ հղում կատարելով RIA Novosti-ն:

Նախատեսվում է, որ փաստաթուղթը կստորագրվի նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ, որը, ինչպես նշել է  ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի 20-ից հետո:





© armedia.am