UniCredit Bank Austria բանկը 300 մլն եվրոյի վարկ կտրամադրի «Գազպրոմ»-ին

14:21     21 հունիսի, 2015

Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում  Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և UniCredit Bank Austria բանկը չորս տարի մարման ժամկետով 300 մլն եվրոյի վարկային միջոցների տրամադրման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է  Sputnik News-ը՝ հղում կատարելով գազ արտադրող ընկերության հայտարարությանը:

Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմի» փոխնախագահ Անդրեյ Կրուգլովի և UniCredit Bank Austria AG-ի տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Ալեքսեևի կողմից:


© armedia.am