Հունաստանի պարտքերի ճակատագիրը մնում է անորոշ

09:14     22 հունիսի, 2015

Հունաստանի պարտքերի հետագա ճակատագիրը որոշելու համար այսօր Բրյուսելում տեղի կունենա եվրագոտու առաջնորդների արտահերթ նիստ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հունաստանը վարկատուներին ներկայացրել է իրավիճակի կարգավորման նոր առաջարկ, որը չի նախատեսում նոր վարկեր Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից:

Հունական իշխանություններին գրեթե լիարժեք աջակցություն է ցույց տալիս երկրի բնակչությունը: Նշենք, որ ի աջակցություն Հունաստանի ցույցեր են տեղի ունեցել ոչ միայն Աթենքում, այլև Փարիզում, Բրյուսելում, Բեռլինում և Ամստերդամում:


© armedia.am