Եվրոպայում կարգելափակեն ջիհադականների էջերը սոցցանցերում

14:12     22 հունիսի, 2015

Եվրոպան արգելափակելու է ջիհադականների էջերը սոցցանցերում: Եվրոպայում ստեղծվում է ոստիկանների հատուկ թիմ, որը զբաղվելու է սոցցանցերում ԻՊ հետ կապված էջերի հայտնաբերմամբ ու արգելափակմամբ:

Վաշինգտոնում գտնվող Բրուքինգսի ինստիտուտի տվյալներով՝ Twitter սոցցանցում կարելի է հաշվվել ԻՊ հետ կապված մինչև 90.000 էջ, որոնց միջոցով իրականացվում է զինյալների հավաքագրում այն երկրներում, որոնք իրեն համարում են ահաբեկչական խմբավորում:

Եվրոպոլը համագործակցելու է մի շարք սոցցանցերի հետ, որոնց անվանումները չեն հրապարակվում: Ոստիկանները սոցցանցերում ջիհադականների էջերի փնտրտուքը կսկսեն հուլիսի 1-ին:


© armedia.am