Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով արգենտինական Ahora լրատվամիջոցին:
«Դիեգոն ցանկանում է փոփոխություններ ՖԻՖԱ-ում, այդ պատճառով նա մտադիր է իր թեկնածությունը դնել կազմակերպության նախագահի ընտրություններում: Նա նախընտրել է չմասնակցել ՖԻՖԱ-ի շուրջ ստեղծված կոնֆլիկտին, այլ պայքարել: Նա մեծ հեղինակություն ունի»,- նշել է ուրուգվայցի լրագրող Վիկտոր Մորալեսը: