ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

19:14     22 հունիսի, 2015

Հունիսի 22-ին Եվրոպական միության ԱԳ նախարարները մինչև  2016 թվականի հունվարի 31-ը երկարաձգել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները:

Հարկ է նշել, որ Եվրոպական Միության մշտական բանագնացները պայմանավորվել են ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ հունիսի 17-ին կայացած հանդիպման ժամանակ, որից հետո իրենց որոշումը փոխանցել են ԵՄ արտգործնախարարներին՝  հաստատելու համար: Այս մասին հայտնում է  Sputnik News- ը:

Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԵՄ Խորհրդի ԱԳ նախարարները հաստատել են պատժամիջոցների երկարաձգումը:


© armedia.am