Հունիսի 22-ին Եվրոպական միության ԱԳ նախարարները մինչև 2016 թվականի հունվարի 31-ը երկարաձգել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները:
Հարկ է նշել, որ Եվրոպական Միության մշտական բանագնացները պայմանավորվել են ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ հունիսի 17-ին կայացած հանդիպման ժամանակ, որից հետո իրենց որոշումը փոխանցել են ԵՄ արտգործնախարարներին՝ հաստատելու համար: Այս մասին հայտնում է Sputnik News- ը:
Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԵՄ Խորհրդի ԱԳ նախարարները հաստատել են պատժամիջոցների երկարաձգումը: