Հունաստանի բանկերը կանխիկ գումար հանելու սահմանափակում են մտցրել

20:08     22 հունիսի, 2015

Հունական բանկերը կանխիկ գումար հանելու ոչ պաշտոնական սահմանափակում են մտցրել: Այն կազմում է օրական մոտ 3000 եվրո: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Տեղեկությունը հաստատել են նաև Հունաստանի Կենտրոնական բանկում: 

Այսօր Եվրոպական կենտրոնական բանկը հունական բանկային համակարգին հերթական տրանշն է հատկացրել՝ 2 մլրդ եվրոյի չափով: Միաժամանակ, եվրոպական կարգավորողը պատրաստ է դարձյալ ընդլայնել Հունաստանի բանկային համակարգին օգնության ծավալները:


© armedia.am