Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների երթը դեպի Բաղրամյան 26 կասեցվել է: Նրանց ճանապարհը փակել են ոստիկանական ջոկատները: Ոստիկանական շարքի հետևում գտնվում է նաև ջրցան մեքենա, ինչպես նաև այլ տեխնիկա:
Այս պահին ցուցարարներն անցել են նստացույցի և պահանջում են նախագահի հրամանագիրը՝ էլեկտրաէներգիայի թանակացման մասին որոշման չեղարկման վերաբերյալ: Ցուցարարների խոսքով՝ իրենք չեն պատրաստվում շարունակել ճանապարհը և բախման մեջ մտնել ոստիկանության հետ: Ըստ ակտիվիստների՝ իրենք սպասելու են մինչև իրենց պահանջը կատարվի: