«Տիտանիկի» երաժշտության հեղինակը վթարի է ենթարկվել սեփական ինքնաթիռով

18:02     23 հունիսի, 2015

Երաժիշտ  Ջեյմս Հորները, ով հայտնի էր որպես «Տիտանիկ» աշխարհահռչակ ֆիլմի սաունդթրեքի հեղինակ, զոհվել է իր սեփական օդանավի անկման արդյունքում:

Ինքնաթիռն ընկել է ամերիկյան Սանտա-Բարբարա քաղաքից ոչ հեռու՝ Լոս Անջելեսից 160 կմ տարածության վրա: Ընկնելուց անմիջապես հետո ինքնաթիռը վառվել է, իսկ կոմպոզիտորը` մահացել:

61-ամյա Ջեյմս Հորները երաժշտություն էր գրել ավելի քան հարյուր գեղարվեստական ֆիլմերի համար, այդ թվում՝ «Քաջարի սիրտը», «Զոռո», «Ավատար» եւ այլ սիրված ֆիմերի, իսկ «Տիտանիկի» սաունդթրեկի դիմաց կոմպոզիտորը միանգամից երկու «Օսկար» մրցանակ էր ստացել: 


© armedia.am