Հիշեցնենք, որ մուսուլմանների համար տարվա ամենակարևոր ամիսը՝ Ռամադանը, սկսվել է հունիսի 18-ին: Այն նշվում է լուսնային օրացույցի 9-րդ ամսում: Ըստ ավանդության՝ հենց այս ժամանակ է Ջեբրայիլ հրեշտակը Մուհամեդ մարգարեին փոխանցել առաջին աստվածային հայտնությունը, որը դարձել է սուրբ գրքի՝ Ղուրանի հիմքը:
Ռամադան ամսվա ընթացքում բոլոր մուսուլմանները պահք են պահում, ինչը հանդիսանում է իսլամի հինգ հիմնասյուներից մեկը: Պահքը թույլ է տալիս մուսուլմանին ամրապնդել իր հավատքը և ավելի ճշտգրտորեն հետևել Ալլահի ցուցումներին: Պահքը սկսում են պահել 12 տարեկանից, քանի որ այս տարիքը, մուսուլմանների ավանդույթի համաձայն, համարվում է չափահասության տարիք: Ռամադանի ընթացքում մուսուլմանները պահք են պահում առավոտվա աղոթքից՝ ֆաջրից, մինչև երեկոյան աղոթք՝ մաղրիբ: Այդ ընթացքում արգելվում է սննդի և հեղուկի օգտագործումը, սեռական հարաբերությունները, համբուրվելը, սիրային բնույթի հպումները, ծխելը, թղթախաղ խաղալը: Ռամադանի ընթացքում մուսուլմանները կարող են սնունդ ընդունել միայն երկու անգամ՝ առավոտյան (սուհուր) և երեկոյան (իֆթար): Ռամադանի ընթացքում թույլատրվում է պահք չպահել միայն հղիներին, կերակող մայրերին, երեխաներին, ծերերին և հիվանդներին, ինչպես նաև ռազմական գոծողություններին մասնակցող զինվորականներին և ճանապահորդներին:
Բացի պահքից, մուսուլմանները Ռամադանին ավելի շատ են աղոթում և կարդում Ղուրան, ողորմություն բաժանում և բարեգործություն անում: Ռամադանի ժամանակ մուսուլմանները առատորեն բաժանում են սադակա՝ ինքնակամ հանգանակություն, և զաքաթ՝ պարտադիր ողորմություն: Ընդ որում՝ առաջինը պարտադիր չէ, որ լինի գումարի տեսքով:
Ռամադանի առաջին տասնօրյակը խորհրդանշում է բարձրյալի բարեգթության ընդունումը, երկրորդ տասնօրյակը՝ մեղքերից ազատումը, երրորդը՝ գեհենից փրկությունը:
Ինչպես արդեն նշեցինք, մուսուլմանները Ռամադան ամիսը ավարտում են Այդ ալ-Ֆիտր տոնով:
Այս տոնը, ինչպես նաև Ռամադանը, նշում են բոլոր մուսուլմանները՝ և՛ սունիները, և՛ շիաները: Սակայն պահքի մետեցումներում որոշ տարբերություններ այնուամենայնիվ կան: Մասնավորապես շիաները Ռամադանին նշում են ոչ միայն Ղուրանի հայտնությունը, այլ նաև նշում են իմամ Ալիի հիշատակը: Այդ ինչ կապակցությամբ շիաների համար դա նաև տխրության և սգի ամիս է:
Ըստ Եգիպտոսի աստղագիտական ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Աբու ալ Ալա Մուհամմադի` աստղագիտական հաշվարկներից հայտնի է դարձել, որ մուսուլմանների սուրբ ամիսը՝ Ռամադանը, այս տարի կտևի 29 օր: