Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ լրագրողների անվտանգությունը պետք է անդադար ապահովվի: Այս մասին նա հայտնել է՝ մեկնաբանելով լրագրողների հանդեպ ոստիկանների վերաբերմունքը երևանյան ցույցերի ժամանակ, - գրում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Մամուլն իրավունք ունի լուսաբանելու հասարակական միջոցառումները եւ լրագրողները պետք է իրավունք ունենան առանց սպառնալիքներից կամ հետապնդումներից վախենալու տարածել տեղեկատվությունը», - շեշտել է Միյատովիչը:
«Ես հորդորում եմ ՀՀ իշխանություններին քննել այս միջադեպերը և քայլեր ձեռնարկել իրենց իրավապահ մարմինների ներկայացուցիչների զսպվածության ուղղությամբ», - ավարտել է իր խոսքը մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: