«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սկսել է հատել իր սեփական մետաղադրամը՝ դինարը։ Մեկ ոսկե դինարը հավասար է 139 ամերիկյան դոլարին, տեղեկացնում է lenta.ru -ը։
Խմբավորման թողարկած առաջին մետաղադրամների լուսանկարներն արդեն հայտնվել են սոցկայքերում։ Դինարի մի կողմում գրառում է արված արաբերեն լեզվով, մյուս կողմում աշխարհի քարտեզն է։ Մետաղադրամների առանձնահատկություններից են նաև ցորենի 7 հասկերի պատկերները։
Մետաղադրամները շրջանառության մեջ կմտնեն մոտ ժամանակում։
Սեփական արժույթը թողարկելու մասին որոշումը ԻՊ-ն հայտնել էր դեռևս նախորդ տարվա նոյեմբերին։ Այն ժամանակ նշվում էր, որ ծայրահեղականները մտադիր են վերադարձնել դինարը, որն օգտագործվում էր վաղ իսլամի ժամանակներում։ Ինչպես և Միջնադարում, դրամները կձուլվեն մաքուր ոսկուց և արծաթից։