Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանում անցկացվող ցույցերին.
«Թվում է, որ ջրցան մեքենաներով ու քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը ավելի շատ մարդկանց է բերել Երևանի փողոցներ: Դա խաղաղ նստացույց էր: Ոստիկանությունը իրավունք ուներ մաքրել այն և մարդկանց ձերբակալել օրենքի սահմաններում՝ առանց անհարկի ուժի կիրառման: Միջազգային լրատվամիջոցներն ու կառավարությունները չպետք է իրավիճակը քաղաքականացնեն: Սա Հայաստանի բնակչության լայն հատվածի տնտեսական տեղային մարգինալացման ոչ քաղաքական արձագանք է: Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի իր քաղաքացիների տնտեսական զրկանքները թեթևացնելու և այս ու այլ խնդիրները լուծելու համար»: