ՌԴ-ը Դոնբաս կուղարկի 31-րդ հումանիտար օգնությունը

14:21     24 հունիսի, 2015

Հունիսի 24-ին Ռուսաստանի ԱԻՆ խոսնակը հայտարարել է, որ նախարարությունը պատրաստ է ուղարկել 31-րդ հումանիտար օգնությունը Դոնեցկ և Լուգանսկ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հումանիտար օգնության շարասյունը Ուկրաինայի արևելք կհասցնի սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ և այլ պահանջվող ապրանքներ, որոնց անհրաժեշտ են Դոնբասի բնակիչներին», - ասել է  մամլո խոսնակը:


© armedia.am